Հիմա էլ «Թալիբանն» է անցել գրոհի

Հիմա էլ «Թալիբանն» է անցել գրոհի

Առնվազն 100 խաղաղ բնակիչ է սպանվել Աֆղանստանի հարավարևելյան Գազնի նահանգում «Թալիբան» շարժման զինյալների՝ 5 օր շարունակվող հարձակման հետևանքով: Թալիբները գործնականում ամբողջությամբ գրավել են Աժրիստան շրջանը և շարունակում են գրոհել անվտանգության կառավարական զորքերի վրա, հայտնում է Итар-ТАСС-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:



Հաղորդվում է, որ գրոհայինների թիվը հասնում է մոտ 800-ի, ներառյալ՝ 200 օտարեկրացի վարձկանները: Ինտենսիվ ռազմական բախումները սկսվել են անցած հինգշաբթի: Այդ ընթացքում թալիբները գրավել են մի քանի խոշոր հենակետեր և վերահսկում են Աժրիստան տանող հիմնական ճանապարհները: