Թուրքիան պատրաստվում է քիթը մտցնել Սիրիա

Թուրքիան պատրաստվում է քիթը մտցնել Սիրիա

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձրաձայնել է թուրք-սիրիական սահմանին հրատապ կարգով անվտանգության գոտիների ստեղծման անհրաժեշտության մասին:



Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Նյու Յորքից վերադառնաուց հետո, որտեղ մասնակցում էր ՄԱԿ 69-րդ նստաշրջանին:



«Տարածաշրջանում հիմա ճգնաժամային իրավիճակ է: Վերջին 4 տարիների ընթացքում միջազգային հանրության մոտ ողջամտությունն այդպես էլ չհաղթեց: Անհրաժեշտ է շատ շտապ թուրք-սիրիական օդային սահմանին ոչ թռիչքային գոտի ստեղծել և այդտեղ անվտանգություն ապահովել: Միևնույն ժամանակ, Սիրիայում հարկավոր է անվտանգության բուֆերային գոտի ստեղծել»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը տեղեկացրել է նաև, որ  այս հարցը քննարկել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ:



«Մենք այս հարցը կքննարկենք նաև մեր կառավարությունում, որից հետո հանրությանը կտեղեկացնենք արդյունքների մասին: Հոկտեմբերի 2-ին մեր խորհրդարանում բանակին համապատասխան մանդատ տալուհարց կներկայացվի: Բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են այս ուղղությամբ, մենք կիրականացնենք»,- տեղեկացրել է Թուրքիայի Նախագահը: