Նոյեմբերի 2-ին ԼԺՀ-ն կընտրի ղեկավար և խորհրդարան

Նոյեմբերի 2-ին ԼԺՀ-ն կընտրի ղեկավար և խորհրդարան

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական հանրապետության ղեկավարի և Ժողովրդական խորհրդի պատգամավորների ընտրության օրը պաշտոնապես որոշվել է նոյեմբերի 2-ը: Ընտրությունների անցկացման և քվեարկության կազմակերպման նպատակով ստեղծվել է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով, տեղեկացրել է ԼԺՀ պաշտոնական կայքը:



«2014 թվականի նոյեմբերի 2-ին կայանալիք երկրի ղեկավարի և Ժողովրդական խորհրդի պատգամավորների ընտրության կապակցությամբ ԿԺՀ-ում այսօր ստեղծվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հաստատվել է հանձնաժողովի կազմը, ընտրվել է հանձնաժողովի նախագահ»,- ասվում է հայտարարության մեջ: