Ռուս-թուրքական նոր մեղրամսին ընդառաջ

Ռուս-թուրքական նոր մեղրամսին ընդառաջ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստի շրջանակում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ. հայտնում է Газета.Ru-ն:



ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր հարցեր՝ Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստի նախապատրաստման համատեքստում, որը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում: