Պահի տակ հարց են տվել, հանրապետության նախագահն էլ կարծիք է հայտնել

Պահի տակ հարց են տվել, հանրապետության նախագահն էլ կարծիք է հայտնել

Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք անմեղության կանխավարկածի խախտում չէ՞ Սերժ Սարգսյանի ԱՄՆ-ում արած հայտարարությունը, թե Շանթ Հարությունյանը խուլիգանություն է կատարել, եւ ի՞նչ ազդեցություն է դա ունեցել դատավճռի վրա:
«Անմեղության կանխավարկածի խախտում այն դեպքում կլիներ, երբ գործը քննող դատավորն իրեն թույլ տար մինչեւ դատական ակտ կայացնելը որեւէ կարծիք հայտնել դատավարության, դատական ակտի վերաբերյալ... Դե, հիմա գիտեք, պահի տակ հարց են տվել, հանրապետության նախագահն էլ կարծիք է հայտնել: Յուրաքանչյուր ոք կարծիք հայտնելու իրավունք ունի: Իսկ անմեղության կանխավարկածի խախտումը կոնկրետ վերաբերում է իրավակիրառող դատավորին»: