Հայաստանում կանցկացվի «Ռուսաստանի և Հայստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» խորագրով ռուս-հայկական թանգարանային համաժողովը

Հայաստանում կանցկացվի «Ռուսաստանի և Հայստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» խորագրով ռուս-հայկական թանգարանային համաժողովը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթների նախարարությունների նախաձեռնությամբ, Թանգարանների միջազգային խորհրդի ռուսաստանյան կոմիտեի (ԻԿՕՄ Ռուսաստան), Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄ Հայաստան) աջակցությամբ՝ 2014 թ. նոյեմբերի 21-23-ը կանցկացվի «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը:



Համաժողովի նպատակն է վեր հանել մշակութային ժառանգության պահպանության գործում թանգարանների դերն ու նշանակությունը, բնագավառում՝ արդի մարտահրավերներն ու ձեռքբերումները:



Համաժողովի շրջանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում կանցկացվի «Մշակութային ժառանգության պահպանության արդի հիմնահարցերը» թեմայով կլոր սեղան, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ «Ռուսասատանի և Հայաստանի թանգարանները:



Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովը: Զեկուցումներով հանդես կգան Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարների տեղակալները, խոշոր թանգարանների տնօրենները, անվանի գիտնականներ և մշակութային գործիչներ, Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև կնքվի թանգարանների համագործակցության մասին համաձայնագիր: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի «Երկու հսկա՝ Ս. Ռախմանինով և Ֆ. Շալյապին: Հայացք 21-րդ դարից» ցուցահանդեսը:



Համաժողովի մասնակիցների համար կկազմակերպվեն այցելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանքի թանգարանային համալիր, Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Հայաստանի պատմության թանգարան և Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: