Օսկանյանը վայր կդնի՞ մանդատը

Օսկանյանը վայր կդնի՞ մանդատը

ԲՀԿ-ում թափուր մանդատի համար հերթ է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կուլիսներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է, թե մյուս շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյային ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վայր կդնի՞ իր մանդատը: Նա նեղ շրջապատում վերջին դեպքերից հետո հայտնել էր մանդատը վայր դնելու իր ցանկության մասին, սակայն տարբեր անձանց միջոցով սկսված բանակցությունների արդյունքում հասել էին նրան, որ Օսկանյանն առայժմ հայտարարել է միայն ԲՀԿ-ից դուրս գալու մասին՝ առկախելով մանդատը դնելու ցանկությունը: Այժմ նախկին արտգործնախարարը լռում է մանդատը դնել-չդնելու վերաբերյալ, եւ դժվար է ասել՝ իսկապես նա կանի՞ այդ քայլը մյուս շաբաթ, թե՞ ոչ, իսկ գուցե նման լուրեր տարածում են ԲՀԿ-ում թափուր մանդատի համար հերթ կանգնածնե՞րը: ԲՀԿ համամասնական ցուցակով պարզ չէ, թե ում բաժին կհասնի թափուր մնալու ենթակա մանդատը, քանի որ ցուցակի բազմաթիվ ներկայացուցիչներ դե յուրե կամ դե ֆակտո կապ չունեն ԲՀԿ-ի հետ: Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ-ում որեւէ մանդատի թափուր լինելու դեպքում կառաջնորդվեն ոչ թե ցուցակի հորիզոնականներով, այլ դա կհարմարեցնեն իրենց, այնպես որ, մանդատը բաժին հասնի «Կասեցում» շարժման ակտիվիստ, ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանին: