ՌԴ ԱԳՆ-ն Մոլդովային զգուշացրել է հետևանքների մասին

ՌԴ ԱԳՆ-ն Մոլդովային զգուշացրել է հետևանքների մասին

ՌԴ ԱԳՆ-ն Քշնևին կոչ է արել մտածել ռուս քղաքագետների, լրագրողների և, առհասարակ ՌԴ քաղաքացիների մուտքը Մոլդովա արգելելու հետևանքների մասին: ՌԴ արտգործնախարարությունն այսկերպ է արձագանքել մոլդովացի սահմանապահների արգելքին, որով «ТВ- Центр» հեռուստաալիքի լրագրողներին թույլ չի տրվել մտնել Մերձդնեստր:



«Կարծում ենք՝ Քիշնևնը հասկանում է, թե նման գործողությունների հետևանքներն ինչպիսին կարող են լինել ռուս-մոլդովական հարաբերությունների համար»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: 



Նախարարությունում նաև հիշեցրել են, որ «ТВ- Центр» հեռուստաալիքի լրագրղների հետ ապրիլի 20-ին տեղի ունեցած միջադեպը եզակի չէ: Եղել են նախադեպեր, երբ Մոլդովան արգելք է հանդիսացել "Россия сегодня", ВГТРК,  "Звезда"» հեռուստաալիքների նկարահանող խմբերին՝ թույլ չտալով մուտք գործել Մերձդնեստրի հանրապետություն: