Նիկոլը Կոստանյանին «բեջուռա կենդանի» չի անվանել…

Նիկոլը Կոստանյանին «բեջուռա կենդանի» չի անվանել…

Բոլորովին այլ բան է, եթե Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին անվաներ «բեջուռա կենդանի»: Նման պարագայում անձը վիրավորելու համար գլխավոր դատախազը գիտեր, թե ինչ կպահանջեր Նիկոլից:



Շատ կայքեր, տեղադրելով տեսանյութը, հենց այսպիսի վերտառությամբ էլ վերնագրել են՝ «Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազին անվանել է «բեջուռա կենդանի»:



Բայց, արդյո՞ք, նման բան ասել է Նիկոլը, փորձենք նույնությամբ վերարտադրել Նիկոլ Փաշինյանի ասածը.



«Ով- ով, բայց հայ հանրությունը լավ գիտի, թե ժողովրդական լեզվով ասած ինչ «բեջուռա կենդանի» է Գևորգ Կոստանյանական- Աղվան Հովսեփյանական իրավաբանությունը»:



Խոսքը վարած մասնագիտական գործունեության մասին է և ոչ թե անձերի:



ՀԳ Բայց արդյո՞ք այդ իրավաբանությունը Գևորգ Կոստանյանական- Աղվան Հովսեփյանական է, շատ չի՞ մեծացնում Նիկոլը նրանց դերը՝ տերևներին տեղ տալով ու արմատն անտեսելով…



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ