Սահմանադրության տեքստը կհրապարակվի, բայց վիճահարույց հարցերի պատասխանները չեն տրվի

Սահմանադրության տեքստը կհրապարակվի, բայց վիճահարույց հարցերի պատասխանները չեն տրվի

Չնայած սպասվում է, որ այսօր, օրվա ընթացքում կհրապարակվի Սահմանադրության առաջին 7 գլուխների փոփոխված տարբերակը, սակայն մեր տեղեկություններով, այդուհանդերձ, հանրությունը այդ տեքստում չի գտնի սպառիչ պատասխաններ՝ կապված մի շարք վիճահարույց հարցերի, օրինակ նախագահի ընտրության հարցի վերաբեյալ: Քննարկվող տարբերակնեից մեկը հետեւյալն էր. իշխանությունը որոշել է նոր ընտրակեղծարարների ինստիտուտ հիմնել՝ ի դեմս «ընտրիչների»: Այս ինստիտուտը կիրառվում է Միացյալ Նահանգներում եւ եվրոպական որոշ երկրներում: Այս մեխանիզմով նախագահի ընտրությանը մասնակցում են ոչ միայն կուսակցության համամասնական ցուցակներով ԱԺ-ն ձեւավորող պատգամավորները, այլեւ «ընտրիչները», որոնց խորհրդարան պետք է գործուղեն տեղական իշխանությունները, օրինակ՝ քաղաքապետեր, գյուղապետեր, մարզպետներ, ինչպես նաեւ Սփյուռքի կառույցները։



Սակայն ընդդիմադիրները դեմ են «ընտրիչներ» ինստիտուտի գաղափարին, ինչն էլ բարդացել է Սահմանադրական բաեփոխումնեի մասնագիտական հանձնաժողովի գործը: Որոշակի անհամաձայնություններ կան նաեւ անցողիկ շեմի վեաբերյալ: Հանձնաժողովը կողմ է ՀՀ նախագահի ընտրությունը կատարել խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի հավանությամբ, մինչդեռ ընդդիմադիրնեը առաջարկել են այդ շեմը բարձրացնել 3/4-ի, որպեսզի ՀՀԿ-ն չկարողանա հույսը դնել խորհրդարանում իր ունեցած մեծամասնության վրա :«Այդ հարցը դեռ ամբողջական ու բազմակողմանի լուծված չէ, հարկ է դրան անդրադառնալ նաև հանրային քննարկումների արդյունքներով, քանի որ հարցն ինքնին միանշանակ չէ: Զուտ իրավական չափանիշներով դեռևս կան խրթին ասպեկտներ ու հակասություններ...Դեռևս սպառիչ մոտեցում չկա ինչպես մասնակցության /սփյուռքի նեկայացուցիչնեի-Լ.Շ/ հիմքերի ու ընթացակարգերի, այնպես էլ մասնակցության հիմնավորվածության առնչությամբ» մեզ փոխանցեց բարեփոխումնեի հանձնաժողովի անդամ, Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը նշելով, որ բոլոր այդ հստակեցնումները կխմբագրվեն վերջնական տեքստում՝ հանրային քննարկումներից հետո:



Ի դեպ, խոսվում է, որ Սահմանադության նախնական տարբերակը հրապարակելուց հետո հանձնաժողովականներն ու իշխանության նեկայացուցիչնեը կգոծուղվեն մազեր, հանությանը կիրազեկեն փոփոխություննեի մասին, որպեսզի ստացվի լայն կոնսոլիդացիայի ադյունքում ընդունված փաստաթուղթ: Մինչդեռ պարոն Դանիելյանը նկատեց, որ մարզային այցելությունները պատադիր չեն եւ կարելի է նաեւ բավարավել հանրային քննարկումնեով՝ կլոր սեղանների շուրջ:



Հիշեցնենք, անցյալ շաբաթ հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ փոփոխությունների տեքստը մաս-մաս է հրապարակվելու եւ առաջին 7 գլուխները կհրապարակվեն հուլիսի 15-ից հետո:Այնպես որ դեռեւս միանշանակ չէ այսօր, թե՞առաջիկա օրերին կհրապարակվի այդքան սպասված նոր սահմանադրության նախնական տեքստը։