Տա Աստված իշխանությունները սթափվեն. Ռազմիկ Պետրոսյան

Տա Աստված իշխանությունները սթափվեն. Ռազմիկ Պետրոսյան

«Ապարան» հատուկ գունդը այսօր տոնում է իր կազմավորման 25-րդ տարեդարձը, նրանք այդ կապակցությամբ առավոտյան այցելելու են Եռաբլուր. Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Նա կատակելով ասում է, որ Հատուկ գունդը մեկ տարով մեծ է Անկախությունից:



««Ապարան» գունդը դարձավ ամբողջ բանակի հիմքը»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը: Խոսելով սեպտեմբերի 21-ի անկախության տոնի մասին՝ Ռ. Պետրոսյանն ասաց. «Այսօր մենք մեր պատկերացրած երկիրը չենք տեսնում, մենք այսպես խեղճացած չէինք ուզում, այլ պատկերացնում էինք հպարտ, արժանապտիվ, Հուսով ենք կհասնենք նաև դրան: Քանի դեռ ազատամարտիկներս ապրում ենք, կօգնենք, որ զոհված ազատամարտիկ ընկերների նպատակը կիրականցենք և կունենանք այն Հայաստանը , որի համար կյանք ենք դրել: Պետք է հասկանանք, որ անկախությունն ամենամեծ ձեռքբերումն այն է, որ շարունակենք փայփայել ու պայքարել մեր պապերի ստեղծածի համար: «Տա աստված իշխանությունները սթափվեն ու մենք կարողանանք տեր կանգնել մեր անկախությանը: Թող հարստությունը, ոչ էլ պաշտոնները չկուրացնեն, մենք չպետք է մտածենք, թե ինչ ենք տանելու, այլ պետք է մտածենք թե ինչ ենք թողնելու»: