«Եթե վաղն էլ մեր պատասխանը չստացանք, գնալու ենք Թուրքիա»

«Եթե վաղն էլ մեր պատասխանը չստացանք, գնալու ենք Թուրքիա»

Մինչ մենք խոսում ենք, որ Վահան Մարտիրոսյանն ինչու՞ է հատկապես Ադրբեջան գնացել, Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչները երեկ , երբ բացեցին միջպետական ճանապարհը, գյուղացիներից մեկն ասաց.



«Մենք հիմա այստեղից հեռանում ենք մեր մարզպետի խաթեր, քանի որ նա շատ լավ մարդ է: Մենք նրան վստահում ենք, բայց, եթե վաղն էլ մեր պատասխանը չստացանք, գնալու ենք Թուրքիա, այնտեղ երևի ավելի լավ կլինի»:



Ուշադրություն դարձրեք: Իշխանությունն է մարդուն մղում նման անկախատեսելի քայլերի:



Հիշեցնենք, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչները վաղ առավոտյան դուրս են եկել փողոց և փակել միջպետական ճանապարհը: Գյուղացիները պահանջում են պայմաններ ստեղծել խաղողի մթերման համար:Ինչպես և սպասելի է, խաղողի մթերման տենդերն օլիգարխներն են շահել:



Հասմիկ Բաբաջանյան