Ղրղզստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Ղրղզստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Ղրղզստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում: Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, տեղի ժամանակով 8:00-ին բացվել են երկրի բոլոր տեղամասերը:



Ընտրություններին հետևելու են 661 միջազգային դիտորդներ՝ 69 երկրներից:



Ղրղզստանում առաջին անգամ ընտրություններն անցկացվում են քաղաքացիների կենսաչափական տվյալների կիրառմամբ:



Ընտրություններին մասնակցում են 14 կուսակցություններ, նրանց թեկնածուները պայքարում են 120 պատգամավորական մանդատների համար:



Ընտրություններին մասնակցում են միայն այն քաղաքացիները, որոնք կենսաչափական գրանցում են անցել: Ընտրացուցակներում նման 2 761 297 մարդ է գրանցված:



Ղրղզստանում և դրա սահմաններից դուրս գործում է 2374 ընտրատեղամաս: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ արել են հնարավորը՝ թափանցիկ ու արդար ընտրությունների անցկացման համար: