Երևանի կենտրոնի շենքերից մեկում հրազենային վնասվածքով դի է հայտնաբերվել

Երևանի կենտրոնի շենքերից մեկում հրազենային վնասվածքով դի է հայտնաբերվել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի 40 շենքի 5-րդ հարկի միջանցքի պատշգամբում գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել։



Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։



Աղբյուրը հայտնում է, որ դիակի մոտ հայտնաբերվել է հրազեն, իսկ գրպանից փամփուշտներ:



Դեպքի մանրամասները ճշտվում են: