Իրաքի բանակը գրավել է Սադդամ Հուսեյնի նախկին պալատը

Իրաքի բանակը գրավել է Սադդամ Հուսեյնի նախկին պալատը

Իրաքի Զինված ուժերը «Իսլամական պետություն» խմբավորումից հետ են նվաճել Տիկրիտի պալատային համալիրը, որը որպես նստավայր է ծառայել երկրի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի համար:



Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Իրաքի ռազմական տեղեկատվական բյուրոյի հայտարարությունը, պալատն ամբողջությամբ ազատագրվել է ահաբեկիչներից: Հետագա մարտերն ընթանում են Տիկրիտի հյուսիսում` Բաղդադից 170 կմ հեռավորությամբ:



Քաղաքը իսլամիստները գրավել էին 2014-ի հուլիսին, սակայն 2015-ի մարտին իրաքցի ուժայինները դուրս էին մղել նրանց բնակելի թաղամասից և վերահսկողություն հաստատել Տիկրիտում: