Հրապարակել են նախնական ընտրացուցակները

Հրապարակել են նախնական ընտրացուցակները

Ոստիկանությունը հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները՝ ըստ տարածքների և հանրաքվեի տեղամասերի:



Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում, ինչպես նաև տեղադրված են ոստիկանության՝ www.police.am պաշտոնական կայքում։



«Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ www.police.am/Hanraqve
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) մինչև 01.12.2015 թ. դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:



Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչև 02.12.2015 թ. բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:



Տեղեկացվում է նաև՝



Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 27-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 010-37-02-36 հեռախոսահամարով»,-ասված է ՀՀ ոստիկանության հայտարարությունում: