Պատգամավորները Նալբանդյանին են «փնտրում»

Պատգամավորները Նալբանդյանին են «փնտրում»

 Ըստ լուրերի՝ Լավրովի հայաստանյան այցի նպատակը եղել է շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցը ՀՀ իշխանությունների հետ քննարկելը: Բնականաբար, այս լուրերը ԱԺ պատգամավորների շրջանում մտահոգություններ են առաջացրել, եւ նրանք կառավարությունից պահանջել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը գնա խորհրդարան եւ պարզաբանումներ ներկայացնի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խորհրդարանում առաջիկայում այս նպատակով փակ քննարկում է կազմակերպվելու, որի ընթացքում Նալբանդյանը պատգամավորներին է ներկայացնելու Լավրովի այցի նպատակները: Ի դեպ, ՀՀԿ-ականներից շատերը մասնավոր զրույցներում ասում են, որ իրենց համար եւս անհասկանալի է, թե ինչ է իրականում տեղի ունենում ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում:



Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: