ՄԻԵԴ-ը արցունքներին չի հավատում

ՄԻԵԴ-ը արցունքներին չի հավատում

Հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր նշանակված Արմեն Հարությունյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամական փոխհարաբերությունների մասին լուրը երկար ժամանակ է, ինչ ամենատարբեր մեկնաբանություններով պտտվում է: Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանն ինքը լրագրողներից մեկի հետ զրույցում ասել էր, թե Արմեն Հարությունյանը իր «դվայուրըդնի» քրոջ տղան է: Ինչպես հայտնի է՝ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց արձակված կրակոցների գործով սպանված Արտակ Բուդաղյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արմեն Հարությունյանից պարզել, թե ինչ է անելու, երբ սկսվի իր բարեկամի բողոքի քննությունը: «Իրոք, բարեկամական կապ կա, սակայն «դվայորդնի» եղբայրներ են եղել իմ մայրական պապը եւ իր պապը, ոչ թե ինքն ու մայրս»,- պատասխանեց Արմեն Հարությունյանը:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: