Լոնդոնը` «պոլիգլոտ» քաղաք

Լոնդոնը` «պոլիգլոտ» քաղաք

Համաձայն Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական բյուրոյի կատարած հետազոտություններից ստացված տվյալների, Լոնդոնը հանդիսանում է թագավորության ամենամեծ լեզվական բազմազանությունն ունեցող քաղաքը՝ այստեղի դպրոցներում խոսում են 300 լեզուներով: Այս մասին հաղորդում է «euromag.ru-ն:



Վերջին սոցհարցումները ցույց են տվել, որ երբ մարդկանց խնդրել են նշել իրենց հիմնական լեզուն, մայրաքաղաքի բնակիչների 22,1%-ը, այսինքն ավելի քան 1,7 մլն մարդ, պատասխանել է, թե իրենց համար հիմնականը անգլերենը չէ:
Ազգային բյուրոն առանձնացնում է 53 գլխավոր լեզուներ, որոնցով խոսում են Լոնդոնում:



Ուշագրավ է, որ տարածվածությամբ երկրորդը լեհերենն է, որով խոսում է բնակիչների մոտ 2%-ը: