Պատասխանատվության ենթարկեք ժողովրդի կամքին բռնացողներին. Րաֆֆի Հովհաննիսյան

Պատասխանատվության ենթարկեք ժողովրդի կամքին բռնացողներին. Րաֆֆի Հովհաննիսյան

Երեկ համազգային հանրահավաքը եւ նստացույցը շարունակվեցին։ Երեկոյան կրկին ամբիոն բարձրացան «Նոր Հայաստան» ճակատի առաջնորդները։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ոստիկանության կողմից իրենք նախազգուշացում են ստացել՝ եթե երթի ժամանակ կշեղվենք հայտարարված երթուղուց, ապա կազմակերպիչները կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։
Ապա, դիմելով ժողովրդին, «Ժառանգության» առաջնորդը հարցրեց՝ վարչական պատասխանատվության ենթարկվելը մեզ համար պրոբլե՞մ է։ Եվ ինքն էլ հարցին պատասխանեց․ «Պատրաստ ենք կրել ցանկացած պատասխանատվություն․․․ կոչ ենք անում պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր այս օրերին բռնանում են ժողովրդի կամքին․․․ իսկ մեզ ենթարկեք վարչականից ավելի խիստ պատասխանատվության, եթե կարծում եք, որ արժանի ենք դրան․․․»։