Ազատության հրապարակում նստացույցը շարունակվում է.Գիշերն անցել է առանց միջադեպերի

Ազատության հրապարակում նստացույցը շարունակվում է.Գիշերն անցել է առանց միջադեպերի

Ազատության հրապարակում արդեն 2-րդ գիշերն է՝  «Նոր Հայաստան» նախաձեռնության առաջնորդներն ու ցույցի մասնակիցները շարունակում են նստացույցը, չնայած եղանակային ցուրտ պայմաններին եւ ձյան տեղումներին։

«Այս գիշեր նստացույցին մնացել են մոտ  երկու տասնյակից ավել մարդ։ Գիշերն անցել է խաղաղ, առանց միջադեպերի»,- մեզ հետ զրույցում այս մասին նշեց  Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։  

Նա նաև նշեց,որ այսօրվա իրենց ծրագրերում փոփոխություններ չի նախատեսվում։
«Նախատեսվածի պես ժամը 12։00-ին տեղի կունենա մամուլի ասուլիս, իսկ արդեն ժամը 17։00-ին  «Ո՛չ»-ի մեր գործընկերների հետ կսկսենք հանրահավաքը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով,որ կոչ է անում բոլոր քաղաքացիներին մասնակցելու այսօրվա հավաքին։ 

Հիշեցնենք,որ այսօր Ազատության հրապարակում տեղի կունենա «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երրորդ հանրահավաքը։ Այսօր ժամը 17:00-ին էլ նույն հրապարակում հրավիրված է ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի միասնական հանրահավաքը: