Իտալական պարբերականը հրապարակել է մանրամասներ Էրդողանի որդու բիզնեսի մասին

Իտալական պարբերականը հրապարակել է մանրամասներ Էրդողանի որդու բիզնեսի մասին

Նեջմեդին Բիլալ Էրդողանը՝ Թուրքիայի նախագահի որդին իտալական «Corriere della Sera» պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր բիզնեսի մասին: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Իր հարստության ծագումնաբանությունը նա բացատրել է Ստամբուլում հինգ ռստորաններով և BMZ ընկերությամբ, որը գլխավորում ինքը երկու ազգականների հետ համատեղ: Վերջինը, ըստ նրա զբաղվում է շինարարությամբ և որևէ կապչունի նավթային առևտրական գործարքների հետ, և գործառույթներ չի իրականացում միջերկածովյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում: Թուրքիայի նախագահի 35-ամյա որդին ընդգծել է, որ ընկերությունը չունի սեփական տանկերներ:



«Ես կապ չունեմ Ջեյհան տերմինալում բեռնաթափումների հետ: Առաջին հերթին՝ «Իսլամական պետությունը» իմ երկրի թշնամին է: «Իսլամական պետությունը» խայտառակություն է, որը իմդավանանքը ներկայացնում է վատ լույսի ներքո: Այն կապ չունի իսլամի հետ,ևես չեմ գտնում, որ նրանք մուսուլմաններ են», - հայտարարել է Նեջմեդին Բիլալը: