Խախանդ Նոր տարի կանի

Խախանդ Նոր տարի կանի

Գագիկ Ծառուկյանին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` այս տարի եւս նա նվերներ կբաժանի Հայաստանի անապահով, սահմանամերձ շրջանների երեխաներին. «բյուր հազարավոր» Ձմեռ պապիներ, Ձյունանուշներ «կգործուղվեն» Հայաստանի մարզեր` երգել-պարել-արտասանելու, սակայն այլեւս ոչ թե ԲՀԿ-ի անունից, այլ ընդամենը «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի», որի գործադիր տնօրենն Իվետա Տոնոյանն է` Ծառուկյանի երբեմնի խոսնակը, որը փոխարինել է Վահե Հովհաննիսյանին: Ի դեպ, «քսան տարիե ի վեր»` այս տարի առաջին անգամ Գագիկ Ծառուկյանը եւս ըստ ամենայնի Նոր տարին կանցկացնի Հայաստանում: Ինչո՞ւ, հարցրինք մեր աղբյուրից։ «Գլուխն այլեւս խախա՜նդ, պարտք ու պահանջատերերը` քիչ, դրա համար»: