Գործարարի կնոջ եւ դայակի կյանքին վտանգ չի սպառնում

Գործարարի կնոջ եւ դայակի կյանքին վտանգ չի սպառնում

Նախօրեին ավազակային հարձակում էր տեղի ունեցել գործարար Յուրա Ղարիբյանի տան վրա, որի ժամանակ Ղարիբյանի կինը՝ Մարինեն եւ երեխաների դայակը վիրավորվել էին։ Հայտնի էր դարձել, որ գործարարի կինը հրազենով կրակել ու սպանել էր հանցագործին։
Այս պահին հրազենային վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող գործարարի կնոջ եւ դայակի առողջական վիճակը գնահատվում է լավ։ Այս մասին մեզ տեղեկացրեց «Նաիրիի» վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Անատոլի Գնունին։ Նա հայտնեց, որ վիրավորներին տեղափոխել են վիրաբուժական բաժանմունք, եւ նրանք գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո։