Կանադայի կառավարությունը Ուկրաինային բազմակողմանի օգնություն է տրամադրում

Կանադայի կառավարությունը Ուկրաինային բազմակողմանի օգնություն է տրամադրում

Կանադայի իշխանությունները 2016-2021 թթ. Ուկրաինային երկկողմ առևտրային հարաբերությունների բարելավման և փոքր ու միջին բիզնեսի զարգացման նպատակով13.6 միլիոն դոլար կտրամադրեն: Այդ մասին հաղորդում է Korrespondent.net-ը՝ հղում անելով երկրի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Կանադայի կառավարությունը նաև որոշում է կայացրել համաձայնության իրականացման համար Ուկրաինային տեխնիկական օգնություն տրամադրել: