Ես ամանորյա միջոցառումների մեջ եմ ու տեղյակ չեմ՝ ով է ձերբակալվել, ինչու

Ես ամանորյա միջոցառումների մեջ եմ ու տեղյակ չեմ՝ ով է ձերբակալվել, ինչու

Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղյակ չէ Հայաստանում տարեմուտին ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների եւ կալանավորման մասին.«Ես ճիշտն ասած ամանորյա միջոցառումների մեջ եմ եւ տեղյակ չեմ ով է ձերբակալվել, ինչու». մեզ հետ հեռախոսազրույցում փոխանցեց ՀՀԿ-ական պատգամավորը.«Ես Սպիտակում իմ հայրական տանն եմ ու փորձում եմ այս օրերը նվիրել ընտանիքիս, երեխաներիս»:



Նկատեցինք, որ մինչ ՀՀԿ-ականը երջանիկ անտեղյակության մեջ է, Ազատության հրապարակում ոստիկանության հետ բախման արդյունքում դեկտեմբերի 31-ին բերման ենթարկվեցին Նոր Հայաստան միավորման մի շարք անդամներ, որոնցից Գեւորգ Սաֆարյանը դեկտեմբերի 1-ին ձերբակալվեց ու կալանավորվեց:



Նոր Հայաստան շարժման մասնակիցները պատրաստվում էին նոր տարին Ազատության Հրապարակում դիմավորել տոնածառով, բայց իշխանություններն այս բնական և իրավաչափ գործողությունը դիմավորեցին անմարդկային և ապօրինի վայրագությամբ:
Պատգամավորը հորդորեց սպասել նախաքննական մարմնի գնահատականներին, որից հետո էլ խոստացավ պատասխանել մեր հարցին՝ հանդես կգա՞ Սաֆարյանին ազատ արձակելու միջնորդությամբ, թե ոչ.«Համբերեք տեսնենք ինչ է եղել, ինչու, նոր մնացած հարցերին կպատասխանենք», ասաց նա: