ՀՀԿ-ական պաշտոնյան ասում է, որ ոչ մի պաշտոնյա էլ չի փոխվի…

ՀՀԿ-ական պաշտոնյան ասում է, որ ոչ մի պաշտոնյա էլ  չի փոխվի…

Երկու օր առաջ ՀՀԿ մի լուրջ աղբյուրի հետ էի զրուցում, ով գիտեի, ինչ-ինչ պատճառով դժգոհ էր իշխանություններից.



-Դե ասում են, որ հունվարից ինչ որ փոփոխություններ են լինելու, թաղապետեր, մարզպետներ են փոխվելու:



- Հավատու՞մ ես,- այնպես հարցրեց, կարծես ասեր՝ Ձմեռ պապիկին հավատու՞մ ես:



- Ինչու՞ ոչ,- ասացի,- որպեսզի նրա ներքին դիմադրությունը հրեր, որ խոսեր:



- Այսքան տարվա մեջ ես դեռ փոփոխություններ չեմ տեսել,- եղել են միայն պաշտոնների վերադասավորումներ: - գուցե էլի քաղաքական վերադասավորումներ լինեն, բայց ոչ մեկը դրսում չի մնա…



Հետո խորամանկ նայեց.



-Դու դա փոփոխություն համարու՞մ ես…



Նույն դեմքերով, նույn աշխատաոճով գործելու առումով հոգնել են, իրոք, բոլոր ուժերը: Անգամ ՀՀԿ-ն: Շատերը տարիներ շարունակ հերթի են սպասում, թե երբ կմոտենա իրենց հերթը: Բայց բանից պարզվում է, իմաստ չկա հերթի կանգնելու, նույն մարդկանցով պաշտոններում «ռակիրովկա են անում»:



Ու այդպես էլ մնում են հերթի կանգնած: Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ում ևս կան պաշտոնյաներ, ովքեր տարիներ շարունակ սպասում են նույն դեմքերի փոփոխությանը: Կոնկրետ ինձ հետ զրուցողը, ինչպես խոստովանում է, տասնյակ տարիներ նույն դիրքում է.



-Ոնց որ անշարժ մեռել լինեմ,- ծիծաղում է:



Հասմիկ Բաբաջանյան