«ՉԻ». ՀՅԴ-ում չեն կարողանում բաժանել պորտֆելները

«ՉԻ». ՀՅԴ-ում չեն կարողանում բաժանել պորտֆելները

««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ-ՀՅԴ վերջնական պայմանավորվածության ձգձգման պատճառը ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ հարթությունում է այլ ՀՅԴ-ի ներսում։ Խնդիրն այն է որ ՀՅԴ-ում չեն կարողանում բաժանել պորտֆելները։ Սերժ Սարգսյանի պահանջով՝ Հրանտ Մարգարյանը համաձայնել է նոր դեմքեր «տալ» գործադիրին։ Նա իր պրոտեժեն համարել է Արա Նռանյանին. Աղվան Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին, իսկ ահա Դավիթ Լոքյանի պարագայում կողմերը կոնսենսուսի չեն գալիս։ Բայց սա դեռ ամենը չէ։ Կառավարությունում պորտֆելներ վերցնելու Հրանտ Մարգարյանի միանձնյա որոշմանը դեմ են դրսի կառույցները և հատկապես Վաշինտոնի ազդեցիկ դաշնակից Վիգեն Հովսեփյանը: Ֆրանսիայի կառույցը ևս չի համակերպվել Մարգարյանի՝ ՀՀ իշխանությունների հետ համագործակցելու որոշմանը»,–գրում է «Չորրորդ իշխանությունը»։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։