«ՀԺ». Այսօր Հայաստան Է վերադառնում Լևոն Տեր-Պետրոսյանը

«ՀԺ». Այսօր Հայաստան Է վերադառնում Լևոն Տեր-Պետրոսյանը

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօր Հայաստան Է վերադառնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը բուժման նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր մեկնել հունվարի 12-ին։ Տեր-Պետրոսյանի մոտ հայտնաբերվել էր աղիքային քաղցկեղ։ Առաջին նախագահը, հիշեցնենք, վիրահատության էր ենթարկվել Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում։ Հետվիրահատական ստուգումից հետո բժիշկները վստահեցրել էին, որ նրա կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: