«Ժողովուրդ». Ծերացող մարզերի պարագայում դրական արդյունքներ ակնկալելը հեքիաթի ժանրից է

«Ժողովուրդ». Ծերացող մարզերի պարագայում դրական արդյունքներ ակնկալելը հեքիաթի ժանրից է

Հայաստանի իշխանությունների գործունեությունն ամենացայտուն կերպով արտացոլվում է երկրի բնակչության թվաքանակի մասին պաշտոնական ցուցանիշներում: «Ժողովուրդ»-ը նախկինում արդեն արձանագրել էր, որ այս տարվա հունվարի 1-ին բնակչության թիվը առաջին անգամ 3 միլիոնից պակաս է կազմել: 1979 թվականից հետո առաջին անգամ է Հայաստանի մշտական բնակչության թիվն այդքան նվազել: Սակայն առավել վտանգավոր է այն իրողությունը, որ Հայաստանի առանձին մարզեր, ըստ պաշտոնական վիճակագրության, այլեւս դարձել են ծերացող բնակչությամբ տարածքներ ընդամենը: Մասնավորապես, Տավուշի մարզի բնակչության թվի բնական աճը ընդամենը 5 է: Այսինքն՝ 125 հազար բնակիչ ունեցող մարզում ծնված երեխաների թիվն ընդամենը 5-ով է ավել եղել մահացած մարդկանց թվից: Ի դեպ, այս ցուցանիշը հենց նոր չի ի հայտ եկել: Անցած տարիներին Տավուշի մարզի բնակչության թվի բնական աճը տարեցտարի հետեւողականորեն նվազել է: Այսինքն՝ այսօրվա ցուցանիշը լիարժեք կանխատեսելի է եղել: Բնակչության թվի զրոյական աճին են մոտեցել նաեւ Վայոց ձորի, Սյունիքի եւ Լոռու մարզերը:



Մոտալուտ ողբերգության մասին նախազգուշացնող, վերը բերված տվյալներն ուղղակի ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը, որով նա իր գլխավորած իշխանությունների գործունեության դրական արդյունք էր խոստանում, իրականում հեքիաթի ժանրից է:



Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: