«Չորրորդ իշխանություն».Արա Աբրահամյանը լուրեր է տարածում, թե իբր Մոսկվայից իրեն ՀՀ-ում իշխանափոխություն անելու «դաբրո» են տվել

«Չորրորդ իշխանություն».Արա Աբրահամյանը լուրեր է տարածում, թե իբր Մոսկվայից իրեն ՀՀ-ում իշխանափոխություն անելու «դաբրո» են տվել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՌԴ-ում խոշոր բիզնեսմեն համարվող Արա Աբրահամյանը, որը Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել, այս օրերին ակտիվորեն լուրեր է տարածքում այն մասին, թե իբր ՌԴ-ից իրեն «դաբրո» են տվել Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու համար: Մասնավորապես՝ Արա Աբրահամյանին սպասարկող տեղեկատվական հարթակներից մեկը երեկ նմանատիպ ձեւակերպումներով լուր է թողարկել. «Ըստ մեր մոսկովյան աղբյուրների՝ Պուտինի շրջապատը դեմ չէ, որ Սերժ Սարգսյանին հեռացնեն արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով:



Ըստ նույն աղբյուրի՝ Սերժ Սարգսյանն իր գլխավոր առաքելությունը կատարել է՝ Հայաստանը միացրել է ԵՏՄ կազմին, որից հետո Ռուսաստանի գլխավոր նպատակն է, որ Հայաստանի այս կարգավիճակը դառնա հաստատուն եւ որ ժողովուրդը չհիասթափվի այս ընտրությունից: Եվ եթե դրա համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը հեռացվի իշխանությունից, ապա Մոսկվան դրան դեմ չէ:



Ըստ նույն աղբյուրի՝ Ռուսաստանը կմտահոգվի այն դեպքում՝, եթե նկատի, որ այդ պրոցեսների մեջ ներգրավված կլինի Արեւմուտքը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: