ԱՄՆ պետքարտուղարությունը ԿԺԴՀ-ին կոչ է արել ազատ արձակել ամերիկացի ուսանողին

ԱՄՆ պետքարտուղարությունը ԿԺԴՀ-ին կոչ է արել ազատ արձակել ամերիկացի ուսանողին

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները ԿԺԴՀ-ում ամերիկացի ուսանողին 15 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը որակել է «չափազանց խիստ» և կոչ է արել անմիջապես ազատ արձակել նրան, հայտնում է Reuters-ը:



Թոները Փհենյանին կոչ է արել ներել ուսանողին և ազատ արձակել նրան մարդասիրական հիմունքներով: Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացինը պետք է ձեռնպահ մնան Հյուսիսային Կորեա այցելելուց:



Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԿԺԴՀ իշխանությունները դատապարտյալին դիտում են որպես պատանդ:



Նշենք, որ հյուսիսկորեական դատարանը ԱՄՆ Օհայո նահանգից ուսանող Օտտո Ֆրեդերիկ Վորմբիերին դատապարտել է 15 տարվա տաժանակիր աշխատանքների: