Դրանից հետո Աշոտյանը կդառնա Ազգային ժողովի նախագահ

Դրանից հետո Աշոտյանը կդառնա Ազգային ժողովի նախագահ


Արմեն Աշոտյանը դիվանագիտորեն է պաշտպանում Գալուստ Սահակյանին: Այնպես, որ հետո դրա շուրջ զրույց ծավալվի...



Տեսեք՝ ինչ է առաջարկում.



«Հակահիգիենիկ բամբասանքներ հրահրողների և տարածողների պակաս չկա, ցավոք:
Պիտի իմ ավագ ընկեր Գալուստ Սահակյանի մտրակի տակով անցնեն , որ դարձի գան:
Գրիգորիչին էլ արագ ապաքինում ու վերադարձ»:



Աշոտյանին առաջարկ ունեմ՝



Նախկին նախարարը  լավ կանի / բարի խորհուրդ/ Գալուստ Սահակյանի՝ ինչպես ծիածանի, տակով անցնի: Ծիածանի տակով անցնողների ցանկությունն իրականանում է: Դրանից հետո նա կդառնա Ազգային ժողովի նախագահ:



Գալուստ Սահակյանի մտրակն էլ թող մնա, որ ապաքինվելուց հետո ավելի հարմար առիթով օգտագործի...



Իսկ առիթը կարծում եմ կա, կլինի՝ տուր, թե կտաս...



Հանրությունն էլ «թամաշայի պակաս չի ունենա»:



Հասմիկ Բաբաջանյան