Քրդերը բաժանում են Սիրիան

Քրդերը բաժանում են Սիրիան

Սիրիայի հյուսիսում՝ քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության գոտում, հայտարարել են Հյուսիսային Սիրիայի Դաշնության հռչակման մասին: Դա տեղի է ունեցել Ռումելան քաղաքում հրավիրված համաժողովում: Համաժողովին մասնակցել են Սիրիայի հյուսիսում գործող քրդական, ասորական, արաբական, հայկական և թուրքամանական քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ:



Սիրիան մի քանի ինքնավարությունների մասնատման սցենարը, ինչպես գրում է Газеты.Ru-ն, սկսել է իրագործվել:



Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ Դաշնության ձևաչափն արդեն տարաձայնություններ է առաջացրել համաժողովի պատվիրակների շրջանում, ինչի պատճառով էլ ինքնավարության հռչակումը հետաձգվել է մեկ օրով: Տարաձայնությունները, սակայն հարթվել են, երբ առաջարկվել է, հռչակագրում ամրագրվել է դաշնության նպատակը՝ «ժողովուրդների միջև եղբայրական և միասնական հարաբերությունների ստեղծում»: Ըստ այդ գաղափարի՝ Հյուսիսային Սիրիայում պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի տեղերում ինքնակառավարումը կազմակերպվի ըստ տվյալ տարածքի ազգային մեծամասնության ազգային և մշակութային առանձնահատկությունների: