«Ժողովուրդ». Գործուղման մեջ գտնվող մարզպետը մարզպետ չէ

«Ժողովուրդ». Գործուղման մեջ գտնվող մարզպետը մարզպետ չէ

«Ժողովուրդը» գրում է. «Ապրիլի 17-ին նշանակված համայնքի ղեկավարի ընտրությունների քաղաքապետի թեկնածու, Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի ընտրական շտաբի բացման օրը քարոզչությամբ զբաղվողների թվում էին նաեւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ): Միջոցառումը սկսվել է ժամը 16.00-ին, այսինքն՝ աշխատանքային ժամին: Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետն արգելում է քարոզչությամբ զբաղվել «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ՝ պետական եւ համայնքային ծառայողներին...իրենց լիազորություններն իրականացնելիս»: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել նրա գնահատականը վերը բերված փաստի վերաբերյալ: «Կարապետ Գուլոյանը ամսի 30-ից գտնվում է արձակուրդում եւ նա նշված միջոցառմանը սկզբունքորեն չի մասնակցել որպես մարզպետ, իսկ Արամ Հարությունյանը հանդիսանում է ոչ թե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, այլ նախ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձ եւ երկրորդը՝ նշված միջոցառմանը ներկայացել է ոչ որպես պետական մարմնի ներկայացուցիչ, այլ կուսակցական գործիչ»,- պատասխանեց Մուկուչյանը»:



Մանրամասները թերթի այսօրվա համարում: