«Ժողովուրդ». Եկամուտների նվազումը տնտեսության վատթարացող վիճակով է պայմանավորված

«Ժողովուրդ». Եկամուտների նվազումը տնտեսության վատթարացող վիճակով է պայմանավորված

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին երկու ամիսներին հարկերի եւ տուրքերի գծով պետական բյուջե հավաքագրված եկամուտները, անցած տարվա նույն ժամանակի համեմատ, նվազել են շուրջ 3 միլիարդ դրամով եւ կազմել են 149 միլիարդ 608 մլն դրամ: Նկատենք, որ եկամուտների նվազումը տնտեսության վատթարացող վիճակով է պայմանավորված, եւ ակնհայտ է, որ ներկա իշխանությունները չեն կարող այդ խնդիրը լուծել: Փոխարենը պետբյուջեի միջոցները ծախսելու հարցում նրանք կարող են իրավիճակը շտկել: Եթե իրենց ախորժակները մի փոքր սահմանափակեն, ապա բյուջետային միջոցների մի զգալի մասը կխնայվի: Սակայն պաշտոնական վիճակագրությունը հակառակ երեւույթի մասին է վկայում: Պարզվում է՝ չնայած եկամուտները նվազել են, բայց միեւնույնն է՝ ծախսերը շարունակել են աճել: Այսպես՝ այս տարվա երկու ամիսների արդյունքներով պետբյուջեի ծախսերը կազմել են 166 միլիարդ 431 մլն դրամ, որը անցած տարվա համեմատ աճել է 6,5 տոկոսով»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: