«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործերով ԵԴ վճիռները կհրապարակվեն ԱԺ ընտրությունների նախաշեմին

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործերով ԵԴ վճիռները կհրապարակվեն ԱԺ ընտրությունների նախաշեմին

«Ժողովուրդը» գրում է. «Երկու օր առաջ ԵԴ-ն Հայաստանի դեմ հերթական վճիռը կայացրեց, մարտին սա արդեն 2-րդ վճիռն է: Սակայն հատկապես քաղաքական շրջանակները հետաքրքրությամբ սպասում են Մարտի 1-ի գործերի վերաբերյալ ԵԴ վճիռներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարտի 1-ի գործերով ՀՀ կառավարությունը կարողացել է այնպես անել, որ գործերի մի մասը տեխնիկական պատճառներով ԵԴ-ի կողմից չքննարկվի: Իսկ մնացած մասը, որոնց դեպքում չեն կարողացել գործը «հետ» բերել, ՀՀ կառավարությունը սկսել է ժամանակ ձգելու մարտավարություն իրականացնել: Սակայն այս գործելաոճը ՀՀ իշխանությունների համար բումերանգի արդյունք կարող է ունենալ, քանի որ Մարտի 1-ի գործերի մի մասի վերաբերյալ ԵԴ վճիռները ենթադրվում է, որ կհրապարակվեն 2017 թվականի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրությունների նախաշեմին»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: