«ՉԻ». Խոսրով Հարությունյանը գինեկոլոգիական հարցերից է գլուխ հանում

«ՉԻ». Խոսրով Հարությունյանը գինեկոլոգիական հարցերից է գլուխ հանում

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարել Է. «Մեծ պրոբլեմ կա մեր հասարակության մեջ, հիվանդությունների կանխարգելմանը մատների արանքով են նայում։ Իսկ գյուղական բնակավայրերում կանանց գինեկոլոգիական հետազոտություն անելը մի մեծ պրոբլեմ Է։ Դա մեծագույն պրոբլեմ Է, ամուսիններ են Էնտեղ խառնվում, հազար ու մի պրոբլեմ Է առաջանում»։

«ՉԻ» - Որ Խոսրով Հարությունյանը կանացի կրծկալների գծով մասնագետ է եղել՝ գիտեինք, բայց որ նաև գինեկոլոգիական հարցերից է գլուխ հանում նորություն է։ Ընդ որում, հարկ է նշել, որ Խոսրով Հարությանյանը սխալ է նշել մեր հասարակության գլխավոր պրոբլեմը. դա ոչ թե հիվանդությունների, այլ իշխանությունների կանխարգելման խնդիրն է, որին մեր հասարակությունը շատ հաճախ մատների արանքով է նայում։ Դա մեծագույն պրոբլեմ է, որի պատճառով ամուսիններ են էնտեղ խառնվում, տուն պահելու համար արտագաղթում են ու հեչ գինեկոլոգիական հարցերի ժամանակ ու հնարավորություն չունեն»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։