«Ժողովուրդ». Ուսադիրների աստղերը մեծացնելուն զուգահեռ

«Ժողովուրդ». Ուսադիրների աստղերը մեծացնելուն զուգահեռ

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» կայքը հրապարակեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի բիզնես գործունեության մանրամասները: Ըստ այդմ, պարզվում է, որ 40-ամյա գեներալն իր ուսադիրների աստղերը մեծացնելուն զուգահեռ՝ նույնքան արագ հարստություն է կուտակել: Իսկ ամենակարեւորն այն է, որ ըստ հրապարակված տվյալների՝ Միհրան Պողոսյանն իր հարստությունը կուտակել է՝ պետական պաշտոնն օգտագործելով: Պարզվում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ժամանակ անշարժ գույքն հիմնականում գնահատվում է հենց Միհրան Պողոսյանին պատկանող «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի միջոցով: Հրապարակված նյութը փաստացի ամբողջությամբ նկարագրում է «գեներալին» եկամուտներ ապահովող կոռուպցիոն համակարգը, որի համեմատ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապվող «օֆշորի» սկանդալը մանկական խաղ է: Կարծում ենք՝ ժամանակն է, որպեսզի Միհրան Պողոսյանը վայր դնի իր պաշտոնը եւ միայն բիզնեսով զբաղվի»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: