РИА Новости-ն անհասկանալի նոր մեկնաբանություն է ներկայացրել

РИА Новости-ն անհասկանալի նոր մեկնաբանություն է ներկայացրել

Ադրբեջանի զինվորականներին հաջողվել է գրավել 200-300 քառ. մետր տարածք ԼՂՀ հարավային հատվածում, բայց այն իրենից չի ներկայացնում ռազմավարական կարեւորություն ունեցող տարածք: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:



«Այո, նրանց ձեռքում մի այսպիսի 200-300 մետրանոց հողակտոր կա, մոտ մի հրապարակի չափ»,- ըստ РИА Новости-ի հետ զրույցի՝ փոխանցել է Արծրուն Հովհաննիսյանը եւ մանրամասնել, որ այնտեղ 50-100 մետր բարձրությամբ մի փոքրիկ բարձունք կա, սակայն քանի որ շրջակայքում բնակավայր չկա, այն իրենից բան չի ներկայացնում, քանի որ ունենք հագեցված պաշտպանություն, եւ 200 մետր հետ ու առաջը բան չի փոխում: Արծրուն Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, ապա ԼՂՀ զինուժը ստիպված կլինի ազատագրել այդ հողակտորը եւս: