«Ժողովուրդ». Ոստիկանությունը ուսումնասիրում է Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հրապարակված տվյալները

«Ժողովուրդ». Ոստիկանությունը ուսումնասիրում է Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հրապարակված տվյալները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ մեկ շաբաթ առաջ հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» պարբերականը հրապարակեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի՝ բիզնեսներին և, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցած ընկերությունների և դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները։ Մասնավորապես հրապարակված հոդվածում մեկ առ մեկ ներկայացված էին Միհրաև Պողոսյանին պատկանող ընկերությունների անունները, որոնց միջոցով գլխավոր հարկադիր կատարողը միլիոնավոր դոլարների եկամուտներ է ստանում իր պաշտոնն օգտագործելով։ Օրերս հայտնի դարձավ, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ իշխանություններից պահանջել են քննել հրապարակված տվյալները։ «Ժողովուրդ»–ը երեկ իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը սկսել է ուսումնասիրել Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հրապարակված տվյալները»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։