«Ժողովուրդ». ՀՀԿ-ն ամենևին էլ չի սթափվել

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն ամենևին էլ չի սթափվել

«Ժողովուրդը» գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո թվում էր, թե Հայաստանի իշխանությունները եւ հատկապես ՀՀԿ-ի ընտրակեղծարար զանգվածի ներկայացուցիչները սկսել են գիտակցել, որ մեր երկիրը գլորվում է դեպի անդունդ, եւ առաջիկայում ձեռնպահ կմնան ընտրակեղծարարության դիմելու գործելաոճից: Սակայն երեկ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ապացուցեց, որ ՀՀԿ-ն ամենեւին էլ չի սթափվել: Ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական շտաբներից մեկում երեկ բացահայտ գումար են բաժանել ընտրողներին: Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Araratnews.am կայքի խմբագիր Ալեն Սիմոնյանը ահազանգի հետքերով գնացել են Դանիելյանի շտաբ, այստեղ հարձակվել են նրանց վրա: Այս միջադեպից հետո, ովքեր եկել էին Դանիելյանի շտաբ` գումար ստանալու, ստիպված են եղել վերադառնալ առանց ընտրակաշառք ստանալու, որից հետո արդեն բակում արտահայտել են իրենց դժգոհությունը` պահանջելով խոստացված գումարը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: