«Ժամանակ». Եղնիկներում ու Ջաբրայիլում ծառայող ևս 10 զինվորների տվյալներ կան, որոնց մասին 10 օր տեղեկություններ չկան

«Ժամանակ». Եղնիկներում ու Ջաբրայիլում ծառայող ևս 10 զինվորների տվյալներ կան, որոնց մասին 10 օր տեղեկություններ չկան

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տվյալներ Է հավաքում ապրիլի 2-ից սկսված պատերազմական գործողությունների ժամանակ անհետ կորած համարվող հայ զինվորների մասին։ Ադրբեջանի հետ դիակների փոխանակման արդյունքում նախկինում անհետ կորած համարվող 18 զինվորների դիակներ բերվել են Հայաստան, սակայն ՀՔԱՎ-ի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը մեզ երեկ տեղեկացրեց, որ իրենց մոտ առկա են Եղնիկների զորամասում ու Ջրականում (Ջաբրայիլ) ծառայող ևս 10 զինվորների տվյալներ, որոնց մասին 10 օր տեղեկություններ չկան»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։