«Ժողովուրդ». Որոշել են պարտքը մարել

«Ժողովուրդ». Որոշել են պարտքը մարել

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ այս նիստը ապրիլի 8-ին պետք է տեղի ունենար Երեւանում, սակայն ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմով պայմանավորված միջոցառումը տեղափոխվեց Մոսկվա, քանի որ Հայաստանի ԵՏՄ «գործընկեր» երկրները չէին ցանկացել այդ լարված օրերին Երեւան գալ եւ Ադրբեջանին նեղացնել:



Նիստի վերաբերյալ տարածված հաղորդագրություններից ակնհայտ է դառնում, որ դրա ընթացքում ոչ մի կարեւոր որոշում չի կայացվել: Եւ ոչ պաշտոնական խողովակներով խոստացված խիստ ելույթի մասին էլ չիմացվեց: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նիստը պարտադրված եւ ձեւական է տեղի ունեցել, քանի որ արդեն ծրագրված է եղել: Սակայն նիստի «հմայքը» ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկն էր՝ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը գումարել մեկ ամսից՝ մայիսի 20-ին Երեւանում: Ի դեպ, մինչ այդ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն առաջարկել էր հաջորդ նիստը գումարել աշնանը իրենց մայրաքաղաքում՝ Մինսկում: Բայց, ինչպես երեւում է, ռուսական կողմը որոշել է հայկական կողմի առջեւ ունեցած «պարտքը» մարել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: