Այսօր այդ օրը չէ, հարցերին չեն պատասխանում. ֆոտոշարք

Այսօր այդ օրը չէ, հարցերին չեն պատասխանում. ֆոտոշարք

Խոշոր գործարար, «Ավրորա» մրցանակաբաշխության նախաձեռնողներից Ռուբեն Վարդանյանն այսօր ևս Ծիծեռնակաբերդում էր: Նա ջերմորեն շփվում էր օտարերկրյա հյուրերի հետ, լուսանկարվում: Լրագրողների հետ, սակայն, Վարդանյանը չցանկացավ շփվել:



Երբ Hraparak.am-ը խնդրեց մի քանի հարցի պատասխանել, Վարդանյանն ասաց, որ չի ցանկանում այսօր հարցազրույց տալ: Ի դեպ, լրսգրողների հարցերին չպատասխանեցին նաեւ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Իրենց համար այսօր այդ օրը չէ:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ