Եթե երբեւէ ինչ-որ բան կարողանա վերացնել կինոարվեստը, դա կլինի պոռնոգրաֆիան. Վիմ Վենդերս

Եթե երբեւէ ինչ-որ բան կարողանա վերացնել կինոարվեստը, դա կլինի պոռնոգրաֆիան. Վիմ Վենդերս

Վիմ Վենդերս (գերմանացի կինոռեժիսոր)



Ատում եմ, երբ գալիս են հարցազրույց վերցնելու թվային դիկտոֆոնով։ Այ, ժապավենն այլ բան է։



Ինձ փրկեց ռոքընռոլը։ Եթե երաժշտությունը չլիներ, ես վաղուց իրավապաշտպան կդառնայի։



Ես մեծացել եմ Դյուսելդորֆում։ Պատերազմի ժամանակ այն ավերվեց 80 տոկոսով։ Փլատակներից երեւում էին ծխի խողովակները, փողոցները դատարկ էին, բայց, չգիտես ինչու, այդ ամենը վախենալու չէր։



Ես մեծացել եմ հետպատերազմյան Գերմանիայում, բայց երեխա ժամանակ ամենահարազատ վայրն աշխարհում ինձ համար Ամերիկան էր թվում։ Այնպես որ՝ հենց ես գնացի Ամերիկա, կարծես տանը լինեի։



Իմ մանկության գլխավոր գիրքը «Թոմ Սոյերի արկածներն» էին, ես սիրում էի Թոմին ու նրա մեջ ինչ-որ հարազատություն զգում։



Ես գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ գերմանացիներն ամենաքիչը աչքի են ընկնում իրենց հումորով։



Փոխանակ ինքս ինձ վստահելու պրոդյուսերներին՝ ես միշտ նախընտրում եմ ինքս լինել իմ ֆիլմերի պրոդյուսերը։ Այս իմաստով՝ ես նման եմ մի մոր, ով վախենում է երեխաներին տալ չար գուվերնանտուհուն:



Եվրոպական կինոն անհետացող տեսակ է։ Մենք պետք է պաշտպանենք այն, ինչպես ձյունե ընձառյուծին (անհետացող տեսակ), եւ պայքարենք որսագողերի դեմ։



Ես ունեմ իմ ուրախությունները։ Այսօր Գերմանիայում գերմանական կինոն վարձույթում զբաղեցնում է 30 տոկոսը։ Իսկ 80-ականների վերջերին՝ ընդամենը 5 տոկոսը։ Մնացած 95 տոկոսն ամերիկյան կինոն էր։



Չհավատալ սեփական հաջողությանը՝ ահա թե ինչն է ամենասարսափելին:



Այսօր լավ սցենարիստների պակաս շատ կա, այնպես որ՝ բոլոր ռեժիսորները վաղ թե ուշ ստիպված են գրող դառնալ: 



Կինոյի մակարդակի անկումը մեծապես կապված է կինոքննադատության մակարդակի անկման հետ: 



Կինո նկարահանելու արվեստը պետք է սովորել գեղանկարչության արվեստից։



Ինձ թվում է՝ աշխարհը կինոյի կարիքն ունի այնպես, ինչպես ծանր վիրավորը՝ ցավազրկողի։



Աշխեն Քեշիշյան