Հադրութի դիրքերում գերադասում են լողանալ արեւոտ եղանակին

Հադրութի դիրքերում գերադասում են լողանալ արեւոտ եղանակին

Հադրութի զորամասերից մի զինծառայող մեզ տեղեկացրեց, որ օրերով լոգանք չեն ընդունում՝ դիրքերում ջրի խնդիր կա, եւ անձնական հիգիենայի հարցերը հոգում են մոտակա գետում ու առվակներում: ՊՆ-ից մեզ փոխանցեցին․ «Զինծառայողների բաղնիքալվացքային սպասարկումն իրականացվում է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի համաձայն»: Ըստ այդմ՝ «զորամասի մշտական տեղակայման վայրում անձնակազմի լողացումը կազմակերպվում է 21 ցնցուղանոց զինվորական բաղնիքում, իսկ մարտական հենակետերում գտնվող անձնակազմի լողացումը՝ 2 միավոր դաշտային շարժական բաղնիքների միջոցով՝ համաձայն սահմանված գրաֆիկի»: Սակայն բաղնիքներին մատակարարվող ջուրը, ըստ զինվորների, խիստ սահմանափակ է՝ ցիստեռններով է բերվում եւ սառն է, ուստի զինվորները գերադասում են լողանալ արեւոտ եղանակին, երբ գետի ջուրը փոքր-ինչ տաքանում է: