Փոխքաղաքապետը հիվանդանոց է տեղափոխել վրաերթի ենթարկվածին

Փոխքաղաքապետը հիվանդանոց է տեղափոխել վրաերթի ենթարկվածին

Մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում այսօր առավոտյան, ժամը 8:30-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել: 60-ին մոտ կին վարորդը Toyota մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել նշված ճանապարհին ճաքալցման աշխատանքներ կատարող «Խաչհար» ՍՊԸ-ի աշխատակից 65-ամյա Լավրենտ Հ.-ին: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ըստ մեր տեղեկությունների, դեպքից հետո նշված փողոցով անցնելիս է եղել եւ տեսնելով տուժածին՝ նրան իր մեքենայով տեղափոխել է Երեւանի Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:



Ըստ ականատեսների, վրաերթի ենթարկվածը վնասվածքներ է ստացել ոտքերի շրջանում, նա բուժօգնություն է ստացել հիվանդանոցում, վիճակը բժիշկները գնահատում են բավարար: