«Ժողովուրդ». ՀՅԴ-ն ԱԺ-ում և կառավարությունում տարբեր կե՞րպ է մտածում

«Ժողովուրդ». ՀՅԴ-ն ԱԺ-ում և կառավարությունում տարբեր կե՞րպ է մտածում

«Ժողովուրդը» գրում է. «Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ 68 կողմ, 21 դեմ եւ 18 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգիրքը: Ու թեեւ նախօրեին ԱԺ շատ պատգամավորներ «տաքացած» քննադատում էին նախագիծը` մատնացույց անելով դրա ռիսկերը, այնուամենայնիվ, շատերը վաղ առավոտյան ՀՀԿ խմբակցությունից ու կառավարությունից ստացված համապատասխան զանգերի արդյունքում մտքափոխվեցին եւ կողմ քվեարկեցին` բարձրաձայն հույս հայտնելով, որ մինչեւ երկրորդ ընթերցում նախագիծը կլրամշակվի:



Ու այս իրավիճակում ամենաուշագրավը իշխանական կոալիցիայի մաս կազմող Դաշնակցության պահվածքն էր: Երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ առայժմ ձեռնպահ են քվեարկում: Իսկ թե ինչպես կքվեարկեն երկրորդ ընթերցման ժամանակ, կորոշվի ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ հարկային օրենսգրքի հեղինակների դրսեւորած մոտեցումից: Սա, իհարկե, կարելի էր հասկանալ, եթե այդ նախագիծը խորհրդարան չգար կառավարությունից, որտեղ ՀՅԴ-ն 3 ներկայացուցիչներ ունի` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման ու կրթության եւ գիտության նախարարների: Չէ՞ որ դաշնակցական նախարարները կարող էին իրենց առարկությունները հենց գործադիրում ծավալված քննարկումների ժամանակ հայտնել»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: