Ազատ Մանուկյանի «Չարի վերջը»` նորովի մատուցմամբ

Ազատ Մանուկյանի «Չարի վերջը»` նորովի մատուցմամբ

Սույն թվականի հունիսի 10-ին Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրը Մեծավորուհի Քույր Արյուսակ Սաջոնյանի եւ Ռոբերտ Մլքեյանի` Տիրամայր Հայաստանի երգչախումբի ղեկավարությամբ՝ ներկայացրին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» 3 գործողությամբ օպերան՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի:



Մանուկների համար գրված այս օպերան առաջինն է հայ իրականությամն մեջ:
Այն օժտված է յուրատեսակ գեղեցիկ մեղեդայնությամբ եւ լինելով անչափ մատչելի՝ անշուշտ գրավում է երեխաների ուշադրությունը:



Բազմաթիվ անգամ այն կատարվել է աշխարհի տարբեր երկրներում՝ դաշնամուրի նվագակցությամբ: Սակայն հատկանշական է այս կատարումը, քանի որ այն հնչեց նորովի՝ նվագախմբով, որի փայլուն գործիքավորման հեղինակը կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանն է: Ներկայացման դիրիժորն էր մեծարգո երաժիշտ Ռոբերտ Մլքեյանը:



Դահլիճում գտնվող բազմաթիվ հանդիսատեսի կողմից ներկայացումը ընդունվեց բուռն ու երկարատեւ ծափահարություններով:



Պետք է հուսալ, որ իր հայրենիքում այս ստեղծագործությունը կգրավի իր արժեքավոր տեղը:



Ազատ Մանուկյանի թոռնուհի
Կոմպոզիտոր եւ երաժշտագետ
Շուշանիկ Իսկանդարյան